▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է առաջինը հյուրընկալվել Երևան հյուրանոցի 328-րդ սենյակում՝ այն Չարենցի անունով կոչելուց հետո

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան հյուրանոցի  հետ համատեղ ներկայացրեցին Չարենցին նվիրված  «Սենյակ N 328» միջոցառումը: Հյուրանոցում Չարենցի սենյակի անվանակոչման և բացման հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց Երևան հյուրանոցում Չարենցի ապրած տարիները ներկայացնող ուշագրավ ցուցադրությունով: Միջոցառմանը ներկա էին անվանի մարդիկ և հատուկ հյուրն էր`Լաուրա Աֆրիկյանը: Սենյակ-թանգարանն ամեն ինչ  կպատմի  հյուրերին Չարենցի և նրա գործունեության մասին: Միջոցառումը պատշաճ իրականացնելու համար Չարենցի տուն-թանգարանից գրքեր, նկարներ, անձանական որոշ իրեր տեղափոխվել են հյուրանոց, որոնք չարենցյան շունչ ու կոլորիտ էին ստեղծել: Այս գաղափարը ` հյուրանոց ժամանած յուրաքանչյուր այցելուի, կծանոթացնի անվանի բանաստեղծի կյանքի պատմությանը և նրա ստեղծագործություններին:

Ավելացնենք, որ Լաուրա Աֆրիկյանի հետ հարցազրույց շատ շուտով կարող եք դիտել Asekose.am-ի «Կտոր Մը Հայաստան» հաղորդման շրջանակներում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին