▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես իտալացի գործարարը Եղիշե Չարենցին վերադարձրեց Երևան

Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի  նախաձեռնությամբ և «Ռոյալ Գրանդ Հոթել Երևան»-ի գլխավոր տնօրեն Անտոնիո Պետրուչիի համատեղ աշխատանքովԵրևանի ամենահին՝ ավելի քան 80 տարվա պատմություն ունեցող հյուրանոցի 328 սենյակը անվանակոչվել է հայազգի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով:

Հենց 328  սենյակում է 1928-ից 1935 թվականներին ապրել եւ ստեղծագործել Չարենցը: 

Մինչեւ 1928 թվականը Չարենցը մշտական բնակության վայր չուներ եւ հիմնականում վարձով էր ապրում: Առաջին կնոջ` Արփենիկ Չարենցի մահվանից հետո նա տեղափոխվեց հյուրանոց: 1931 թվականին նա կրկին ամուսնացավ` Իզաբելայի հետ, եւ նրանց հարսանյաց հանդեսը հյուրանոցում կայացավ: Ամուսնության արարողությանը հրավիրված էին բազմաթիվ ճանաչված մարդիկ: 

Հենց այդտեղ են ծնվել Չարենցի երկու դուստրերը` Արփենիկն ու Անահիտը: Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան Աբովյան փողոցին:

Ասում են, որ անցորդները հաճախ էին տեսնում բանաստեղծին` պատշգամբում կանգնած: Համարը բարձրաճաշակ կահավորանք ուներ` զգացվում էր թե Արեւմուտքի եւ թե Արեւելքի ազդեցությունը:

Հիշեցնենք, որ «Երեւան» հյուրանոցը նախկինում «Ինտուրիստ» էր կոչվում:

1930-ականներին «Ինտուրիստ»-ը ու հարակից սրճարանը բոհեմի հավաքատեղին էր: Այնտեղ կարելի էր հանդիպել նշանավոր դերասանների, գրողների, նկարիչների: 

Նշենք, որ Եղիշե Չարենցի անվան հետ կապված ամեն բան թանկ է հայերիս համար, քանի որ 1937 թվականին բռնաճնշումների ենթարկված ու Պետանվտանգության նկուղում գնդակահարված բանաստեղծի գերեզմանի տեղն անգամ անհայտ է:

Նշենք, որ այս օրերին Հայաստանում է գտնովւմ նաև  իտալացի աշխարհահռչակ երգիչ և երաժիշտ Ջաննի Մորանդիի կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լաուրա Աֆրիկյանի, ով Հայաստանում է Երևանաբնակ հայուհի Նուարդ Վարդանյանի հրավերով: 

Լաուրա Աֆրիկյանի հետ հարցազրույց շատ շուտով կարող եք դիտել Asekose.am-ի «Կտոր Մը Հայաստան» հաղորդման շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին