Որևէ ժողովուրդ, եթե դեռ լրիվ մեռած չէ, սովյալ երեխային տեսնելիս, ինքնափրկության կենդանական բնազդով ոտքի կկանգնի: Մեր ժողովրդին այսքան «համբերատար» դարձնողը, նրա համբերության բաժակը ծակողը՝ դրսի հայությունն է, որն իր հայրենազուրկի կարգավիճակը «արդարացնելու» ու իրեն մխիթարելու համար, շարունակ զբաղված է եղել գերության մեջ մնացած իր հարազատներին սոսկ կերակրելու գործով:
Քանի դեռ մենք ապրում ենք այս «մենթալիտետով», քանի դեռ մեր գերխնդիրը գոյատևելն է այլ ո՛չ ստրկությունից ազատագրվելը, աշխարհասփյուռ ղարիբ-խոպանչիները կեր են ուղարկելու իրենց հարազատներին, դրանով նպաստելով նրանց գերությանը և ամրագրելով պատանդի կարգավիճակը: Փաստորեն ստացվում է, որ հայի «ջիգյարն» աշխատում է հայի դեմ: Սա ծուղա՞կ է, թե՞ հայի բախտ...
Ո՞վ է ծակել մեր համբերության բաժակը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet