▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է փրկել Ջալալ Հարությունյանին

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում եւ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը. ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը։ 

Լրագրողը նաեւ նշել է, որ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

Հիշեցնենքոր Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններիցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին