▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է զայրացրել և հիասթափեցրել Իրինա Հարությունյանին. երգչուհին անկեղծանում է

Երգչուհի Իրինա Հարությունյանն , ով վերջին շրջանում ներկայացրեց իր «Սիրահար»   երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, Asekose.am- ի հետ զրույցում խոսել է  իր նոր կերպարի, տեսահոլովակի արձագանքների մասին եւ ոչ միայն :

/filemanager/uploads/2019/09/week-1/irina_harutyunyan.jpg

«Ոճային փոփոխությունս կապված չէ նոր աշխատանքի հետ, պարզապես ես փորձում եմ մշտապես նորաձև լինել, փոփոխություններ և նորություններ կատարել ոչ միայն ինձ հաճելի լինելու, այլ նաև՝ երկրպագուներիս համար»:

Խոսելով վերջերս հրապարակված լուսանկարի մակագրության մասին, որում Իրինա նշել էր. «Ես միամիտ չե՛մ, պարզապես դեռ հավատում եմ մարդկանց մարդ լինելուն», երգչուհին նշեց, որ կան մարդիկ, ովքեր դիմացինի բարությունն ու անկեղծությունն ընդունում են որպես միամտություն:

«Գրառումս վերաբերում է նմանատիպ մարդկանց, որոնց, ցավոք սրտի, իմ կյանքի ընթացքում հանդիպել եմ:  Չեմ ցանկանում բացել փակագծերը, սակայն այսուհետ կփորձեմ պարզապես խուսափել նմանատիպ մարդկանցից, ովքեր այդքան էլ անկեղծ չեն և մարդկային հատկանիշներ չունեն»:

Այն նկատառմանը, որ վերջին շրջանում Իրինան շատ է շրջագայում, վերջինս նշեց, որ արտերկրում միջոցառումները բավականին շատ են լինում, վերջերս Մոսկվայից է վերադարձել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ:

Զրույցի ընթացքում Իրինան խոսեց նաև հոնորարների մասին՝ նշելով, որ միջին խավը հնարավորություն ունի իրեն հրավիրելու իր միջոցառմանը:

Երգչուհին պատմեց նաև «Սիրահար» երգի և տեսահոլովակի մասին:

«Երգը շատ սիրվեց հանրության կողմից, իսկ դերասանի ընտրությունը եղավ շատ պատահական՝ ես և Գևորգն ընկերներ ենք: Մեկ անգամ խոսեցինք տեսահոլովակիս մասին և որոշեցինք, որ հենց Գևորգն էլ պետք է մարմնավորի գլխավոր դերակատարին: Շատ երկրպագուներ գրում էին, որ շատ հավանել են մեր խաղն ու նույնիսկ ինձ առաջարկում էին այսուհետ հանդես գալ որպես դերասանուհի: Ես տվյալ ոլորտում արդեն փորձ ունեցել եմ որպես գլխավոր հերոսուհի,  բայց հետագայում ոչ համապատասխան առաջարկների պատճառով հրաժարվեցի: Սակայն մտածում եմ նաև, որ դեռևս կլինեն ինձ հոգեհարազատ դերեր, որոնք ես պատվով կկատարեմ»:

Իրինայի հետ խոսեցինք նաեւ մենահամերգի մասին, որին երգչուհին պատրաստվում է եւ կարծում է, որ «քննությանը» լավ պատրաստվելուց հետո էլ կիրականացնի այդ մենահամերգը: Երգչուհին մենահամերգի փորձ ունի, քանի որ որոշ ժամանակ առաջ իր ծննդավայրում, Գյումրիում, հանդես է եկել մենահամերգով:

Զրույցի վերջում խոսելով անձնական կյանքի մասին՝ Իրինան նշեց, որ իր անձնականը սահմանափակվում է իր աշխատանքով և երեխաներով.

«Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ իմ կողքին որեւէ տղամարդ չի լինի, քանի որ դեռեւս ես չեմ կարողանում ընտրել ինձ համապատասխան կողակից», -Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհի Իրինա Հարությունյանը:

Հեղինակ՝ Ա.Հ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին