Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել համացանցում հայտնված տեսանյութին, որում ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միմյանց հետ զրուցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին.

«ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Ով էլ դա արած լինի, Հայաստանում, թե` դրսում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, իսկ արտաքին տիրույթում` համապատասխան վերաբերմունքի:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անդառնալի իրողություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլորը, իսկ մեր ժողովրդի հավաքական կամքի իրացման դեմ դուրս գալու որեւէ փորձ դատապարտված է ձախողման:
Դուխով ժողովուրդ ջան...»:


