▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էլ խոսեր

 

Ով էլ խոսեր
Եթե Գագիկ Ծառուկյանը այցելում է Գյումրի, գյումրեցին արդեն վստահ է, որ հաստատ կլինեն իրեն այնքան անհրաժեշտ օգնությունն ու սրտացավությունը: Գյումրեիցին դրա համար սիրում և ընդունում է Գագիկ Ծառուկյանին:
Ծառուկյանի վերջին այցը այդ առումով բացառություն չէր: Նա կրկին անգամ գումար հանձնեց քաղաքապետարանին, որպեսզի դրանք փոխանցվեն տնակներում ձմեռն անցկացնող կարիքավոր ընտանիքներին:
Իհարկե, թե’ կայքերում և թե’ սոցիալական ցանցերում գտնվեցին լրագրողներ և գրչակներ, որոնք պետք է այդ ամենը փորձեին ներկայացնել այլ լուսի ներքո: Գյումրին մոռացության մատնած իշախնությունների համար անընդունելի է, երբ որևէ մեկը փորում է ինչ-որ չափով թեթևացնել Գյումրեցու հոգսը: Բավական չէ, որ որևէ պետական պաշտոնյա երկրաշարժի տարելիցի օրը ուղղակի չայցելեց Գյումրի, դեռ մի բան էլ փորձեց անվանարկել այցելողներին և օգնողներին: Թե ինչպես կարելի է դա որակավորել, թողնում եմ ընթերցողի դատին:
Լավ, գրչակներին ու կայքերի դեպքում կարելի է մտածել, որ գործ են անում, հրահանգ են կատարում, ներքուստ գուցե իրանք էլ չհամաձայնվելով Գյումրու աղետալի վիճակի և Գյումրիին որևէ կերպ չաջակցելու իշխանական մոտեցման հետ:
Բայց երբ այդ մասին հանկարծ սկսում է խոսել մեկը, ով երկար տարիներ եղել է Գյումրիի քաղաքապետը և ոչինչ չի արել Գյումրին շենացնելու համար` փոխարենը ամեն ինչ անելով սեփական հարստացման, թանկարժեք հյուրանոցներ և ժամանցի վայրեր կառուցելու համար, ուղղակի անտանելի է դառնում:
Վարդան Ղուկասյանը խոսում է Գագիկ Ծառուկյանի` գյումրեցիիների գումարով օգնելու մասին և ասում, որ դրա փոխարեն պետք է աշխատատեղեր ստեղծել, տրամադրել միջոցներ, որպեսզի գյումրեիցին ապրուստի միջոց վաստակի և այլն:
Հարց է առաջանում. Իսկ դո ՞ւ ինչ էիր անում այդքան տարիներ` բացի անձնական հարստություն դիզելը. Դո ՞ւ քանի աշխատատեղ ես ստեղծել Գյումրիի համար, քանի ՞ միջոց ես տրամադրել ապրուստի միջոց վաստակելու համար: Այս հարցին ամենաճիշտ պատասխանը կարող է տալ հենց ինքը գյումրեցին. Բավական է միայն այցելել Գյումրի և հարցնել,թ ե ինչ են նրանք մտածում Վարդան Ղուկասյանի մասին: Պատասխաները ավելի քան խոսուն կլինեն:
Գյումրիի նախկին քաղաքապետը ճիշտ կաներ համեստորեն լռեր, քանի որ չի հասկանում, որ իր` ամեն անգամ մամուլի էջերում հայտնվելը նորից բորբոքում է նույն գյումրեցու հիշողությունը: Նման դեպքերում խոսել կարող է միայն մեկը, որը ներդրում ունի Գյումրիի զարգացման գործում, իսկ համացանցով միայն Վարդան Ղուկասյանի անունը գրելիս կհայտնվեն նյութեր, որոքն վկայելու են նրա “քաջագործությունների” մասին, և ոչ մի խոսք Գյումրին զագացնելու կամ նույն աշխախատեղ բացելու մասին:
Օգնողին, ինչպիսին էլ այդ օգնությունը լինի, փնովելը ամոնանաշնորհակալ և քստմնելի բանն է, որը այսօր, ցավոք շատ է տարածված Հայաստանում, հատկապես երբ օգնողը լինում է Գագիկ Ծառուկյանը: 
Նյարդայնանալու և հուզվելու փոխարեն սեփական օգնությունը ցուցաբերեք Գյումրիին, այլ ոչ թե ավելորդ բարբաջեք և ձեր աշխատողներին էլ մի' հրահանգեք սոցցանցերում նմանատիպ նյութերի տակ ավելրդ հիստերիա դրսևորել, այլապես ամեն ինչ շատ զավեշտալի բնույթ է ստանում:

Եթե Գագիկ Ծառուկյանը այցելում է Գյումրի, գյումրեցին արդեն վստահ է, որ հաստատ կլինեն իրեն այնքան անհրաժեշտ օգնությունն ու սրտացավությունը: Գյումրեիցին դրա համար սիրում և ընդունում է Գագիկ Ծառուկյանին:Ծառուկյանի վերջին այցը այդ առումով բացառություն չէր:

Նա կրկին անգամ գումար հանձնեց քաղաքապետարանին, որպեսզի դրանք փոխանցվեն տնակներում ձմեռն անցկացնող կարիքավոր ընտանիքներին:Իհարկե, թե’ կայքերում և թե’ սոցիալական ցանցերում գտնվեցին լրագրողներ և գրչակներ, որոնք պետք է այդ ամենը փորձեին ներկայացնել այլ լուսի ներքո: Գյումրին մոռացության մատնած իշախնությունների համար անընդունելի է, երբ որևէ մեկը փորձում է ինչ-որ չափով թեթևացնել Գյումրեցու հոգսը: Բավական չէ, որ որևէ պետական պաշտոնյա երկրաշարժի տարելիցի օրը ուղղակի չայցելեց Գյումրի, դեռ մի բան էլ փորձեց անվանարկել այցելողներին և օգնողներին: Թե ինչպես կարելի է դա որակավորել, թողնում եմ ընթերցողի դատին:

Լավ, գրչակներին ու կայքերի դեպքում կարելի է մտածել, որ գործ են անում, հրահանգ են կատարում, ներքուստ գուցե իրանք էլ չհամաձայնվելով Գյումրու աղետալի վիճակի և Գյումրիին որևէ կերպ չաջակցելու իշխանական մոտեցման հետ:Բայց երբ այդ մասին հանկարծ սկսում է խոսել մեկը, ով երկար տարիներ եղել է Գյումրիի քաղաքապետը և ոչինչ չի արել Գյումրին շենացնելու համար` փոխարենը ամեն ինչ անելով սեփական հարստացման, թանկարժեք հյուրանոցներ և ժամանցի վայրեր կառուցելու համար, ուղղակի անտանելի է դառնում:Վարդան Ղուկասյանը խոսում է Գագիկ Ծառուկյանի` գյումրեցիիների գումարով օգնելու մասին և ասում, որ դրա փոխարեն պետք է աշխատատեղեր ստեղծել, տրամադրել միջոցներ, որպեսզի գյումրեիցին ապրուստի միջոց վաստակի և այլն:Հարց է առաջանում. Իսկ դո ՞ւ ինչ էիր անում այդքան տարիներ` բացի անձնական հարստություն դիզելը. Դո ՞ւ քանի աշխատատեղ ես ստեղծել Գյումրիի համար, քանի ՞ միջոց ես տրամադրել ապրուստի միջոց վաստակելու համար: Այս հարցին ամենաճիշտ պատասխանը կարող է տալ հենց ինքը գյումրեցին. Բավական է միայն այցելել Գյումրի և հարցնել,թ ե ինչ են նրանք մտածում Վարդան Ղուկասյանի մասին:

Պատասխաները ավելի քան խոսուն կլինեն:Գյումրիի նախկին քաղաքապետը ճիշտ կաներ համեստորեն լռեր, քանի որ չի հասկանում, որ իր` ամեն անգամ մամուլի էջերում հայտնվելը նորից բորբոքում է նույն գյումրեցու հիշողությունը: Նման դեպքերում խոսել կարող է միայն մեկը, որը ներդրում ունի Գյումրիի զարգացման գործում, իսկ համացանցով միայն Վարդան Ղուկասյանի անունը գրելիս կհայտնվեն նյութեր, որոքն վկայելու են նրա “քաջագործությունների” մասին, և ոչ մի խոսք Գյումրին զագացնելու կամ նույն աշխախատեղ բացելու մասին:Օգնողին, ինչպիսին էլ այդ օգնությունը լինի, փնովելը ամոնանաշնորհակալ և քստմնելի բանն է, որը այսօր, ցավոք շատ է տարածված Հայաստանում, հատկապես երբ օգնողը լինում է Գագիկ Ծառուկյանը: Նյարդայնանալու և հուզվելու փոխարեն սեփական օգնությունը ցուցաբերեք Գյումրիին, այլ ոչ թե ավելորդ բարբաջեք և ձեր աշխատողներին էլ մի' հրահանգեք սոցցանցերում նմանատիպ նյութերի տակ ավելրդ հիստերիա դրսևորել, այլապես ամեն ինչ շատ զավեշտալի բնույթ է ստանում:

Վիգեն Զաքարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին