▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ֆինանսական խնդիրներ չունի. դատախազը՝ դատավոր եղբոր ձերբակալության մասին

 

armtimes.com-ը գրում է. Երեկ երեկոյան կաշառք վերցնելու պահին ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նրա պատմելով Իշխան Բարսեղյանը մարտական գործողությունների ժամանակ հրազենային վիրավորում է ստացել, հազիվ են փրկել: 

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածած տեսանյութին, փաստաբանն ասաց, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է եւ առաջիկայում տեսանյութը կվիճարկվի. «Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասաց Էլբակյանը: Փաստաբանը հավելեց, որ իր վստահորդը պահվում է ԱԱԾ-ում:

Ինչպես տեղեկացրել էինք ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում:

Իշխան Բարսեղյանի եղբայրը՝ Հովսեփ Սարգսյանը (Հովսեփ Սարգսյանին պապը որդեգրել էր, որպեսզի բանակ չգնար, քանի որ միակ խնամակալն էր: Այդ պատճառով էլ նրանց ազգանունները տարբեր են,-հեղ.), որը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր մեր զրույցում ասաց, որ տեղյակ չի եղել եղբոր պարտքերից: «Ես չգիտեմ ինքը ինչ պարտք ուներ, կամ չուներ, ամեն մեկս ինքնուրույն մարդ ենք, մեր ընտանիքներով առանձին ապրում ենք: Մեկս մյուսի խնդիրներով չենք հետաքրքրվում: Իր ֆինանսական խնդիրների մասին իհարկե ես չեմ իմացել: Ֆինանսական խնդիր էսօր ով չունի: Կա՞ տենց մարդ, կգտնե՞ք տենց մարդ: Շատ դժվարություններ կան»,- ասաց դատավորի եղբայրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին