Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է։ Քիչ անց վարչապետի ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում։
![]()
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարին կից փոխվարչապետը գրառմամբ տեղեկացնում է‚ որ դիմավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լուսանկարում Արարատ Միրզոյանի հետ են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը‚ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը‚ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


