▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի (Շմայսի)որդուն մեղադրանք է առաջադրվել

Ստեփանակերտում երեկ բողոքի ակցիա են կազմակերպել մեկ ամիս առաջ ստեղծված Արցախի հեղափոխական կուսակցության անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:

Ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկություններ են հրապարակում նորաստեղծ կուսակցության անդամների մասին:

Ըստ հրապարակումների՝ նրանցից մեկը «Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր»։

«Ո՞վ է մեր նորաթուխ հեղափոխականը, տեղյա՞կ եք։ Դաժանաբար սպանության համար Ռուսաստանի մի շարք գաղութներում պատիժ կրած և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից արտաքսված Վադիմ Ռաջաբի Գրիգորյանը, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր։ Ինքը այն նույն քրեական ենթամշակույթ կրողներից է, ում դեմ ներկայումս Հայաստանի վարչապետի ցուցումով պայքարում են իրավապահ մարմինները։ Պատկերացնու՞մ եք, այս մարդը որպես պատգամավորի թեկնածու հայտնվել է մի անհասկանալի «կուսակցության» ընտրական ցուցակում։ Մի՞թե սրանց եք ուզում տեսնել Ազգային ժողովում։ Մի՞թե այս հանցավոր տարրերը պիտի թելադրեն մեր երկրում», -գրել է Լևոն Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին