▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ ազգային խնդիրներդ շահարկողները Քիմ Քարդաշյանը և Բորիս Մոյիսիևն են

Հայ ժողովուրդը երբևէ կրոնական խնդիր չի ունեցել մահմեդական աշխարհի հետ և հազար տարուց ավելի պատմությունն էլ նշածիս ապացուցող փաստ է: 

Երբևէ, ո՛չ Պարսկաստանի տիրապետության տակ եղած ժամանակ, ո՛չ մոնղոլ-թաթարների, ո՛չ էլ արաբական խալիֆաթի տիրապետության տակ, հայերը ցեղասպանության չեն ենթարկվել քրիստոնեա լինելու պատճառով: Իսկ հիմա ամենակարևորը. նույնիսկ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած ժամանակ, հայերը քրիստոնեա լինելու համար չեն կոտորվել, իսկ 1915 թվի հայերի ցեղասպանությունն էլ, որևէ կապ չուներ մահմեդական-քրիստոնեա հակասության հետ: 

Եթե վերևում նշածս պետությունները խնդիր դրած լինեին բնաջնջել իրենց տիրապետության տակ ապրող քրիստոնյաներին, ապա հարյուրավոր տարիների ընթացքում հաստատ դա նրանց կհաջողվեր, իսկ այսօրվա այն պնդումները, թե Սիրիայում մահմադեկանները կոտորում են քրիստոնեա հայերին, սարսափելի ապատեղեկատվություն է և կարող եմ հաստատապես պնդել, որ այսքան ժամանակ, որևէ հայ Սիրիայում չի սպանվել քրիստոնեա կամ հայ լինելու պատճառով, իսկ ռուսական հեռուստակայանների կազմակերպած վայնասունն էլ կապված է միայն իրենց ներքին խնդիրներից աշխարհի ուշադրությունը շեղելու և հայերին որպես «քավության նոխազ» ներկայացնելու դրդապատճառներով:

Բանը հասել է նրան, որ Կադիրովն ու Վալուևն են Քեսաբի մասին կոչեր անում: Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ Հայաստանում այնպիսի իշխանություններ են, որոնք թույլ են տալիս իրենց ազգային խնդիրները շահարկեն ով ուզես՝ Բորիս Մոեսևեից սկսած, վերջացրած Քիմ Քարդաշյանով....

Առաքել Սեմիրջյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին