▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 35-ամյա վարորդը մահացել է, կա 3 վիրավոր

 

Օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

 

 

 

 

 

 

 

 

Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին