▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում. 2.5 ամսական տղա երեխան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ-ն է։

Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին