▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր.Ադրբեջանը տվել է 60 զինծառայողի և մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ

Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին քիչ առաջ բրիֆինգի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրելով մեծ՝ մոտավորապես 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հակառակորդը հետ է շպրտվել: Այս պահին դեռ մարտերը շարունակվում են»,-նշեց նա: Հովհաննիսյանն ընդգծեց՝ դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական Զինված ուժերի գործողություններին: Հատկապես այսօր ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը Վարդենիսի ուղղությամբ հարված են հասցրել: «ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, մենք րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը: Օդուժ է կիրառվել հայկական Զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ, այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանին»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև՝ իրավիճակը արագ է փոփոխվում: «Րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր, շուտով Պաշտպանության բանակը նույնպես կհաղորդի գիշերային մարտերի մանրամասները»:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին