▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջել կոմունալ վճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն և անբարոյականություն է. «Սասնա ծռեր»-ի ակցիան

«Սասնա ծռեր»-ի մի խումբ անդամներ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ կոչ էին անում վերանայել ապրիլի 22-ի որոշումը:

«Մենք հանձնաժողովին հորդորում ենք, որպեսզի փոխեն իրենց հակապետական, ապազգային որոշումը և ՀՀ քաղաքացուն տան հնարավորություն կոմունալ վճարումների կուտակված պարտքը մարել հաջորդ ամիսներին՝ արտակարգ դրության ավարտից հետո․․․ Մինչև արտակարգ դրության ավարտը կոչ ենք անում չվճարել ՀԷՑ-ին և «Գազպրոմ Արմենիա»-ին: Արտակարգ դրության պայմաններում պահանջել կոմունալների վարձավճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն և անբարոյականություն է»,- ակցիայի ընթացքում հայտարարեց խմբի անդամ Արթուր Մովսիսյանը:

Բողոքի ակցիային միջամտեցին ոսիկանության ծառայողները: Վերջինները ներկաներին հայտնեցին, որ պարետի որոշմամբ արգելված են բողոքի ակցիաները: «Սա բողոքի ակցիա չէ, սա անձնական պիկետ է»,- արձագանքեցին հավաքվածները:

Ոստիկանությունն իրավախախտում արձանագրեց պարետի 31.03,.2020 թվականի թիվ 27 որոշումով:

Կան բերման ենթարկվածներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին