▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակ Շուկայի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երևան Սիթի»-ն

Նկարում Փակ Շուկայի հին և նոր պատկերն է: Չգիտեմ ինչ ասեմ, երևի թե սա է ամենաճիշտ գնահատականը`ԱՐԱ ԴԵ ԼԱՎ ԷԼԻ: Ուրեմն ձեր կարծիքով Փակ Շուկայի բնօրինակի (դե որովհետև չինական «պոդդելկա» է ) ճարտարապետը չէր ֆայմում երկրորդ հարկ գցեր, որ առևտուր անելու տեղը շատանա: Ուղղակի ի տարբերություն էսօվրա այս կառույցի «պրառաբի» ( ճարտարապետ կոչվելու իրավունք չունի), բնօրինակի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երևան Սիթի»-ն:

Հ.Գ. Լավ առաջարկ ունեմ, այս նույն պրինցիպով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները: Երկրորդ հարկ են գցում, որ միաժամանակ երկու կամ երեք կնունք ու հարսանիք անեն: Կազմակերպելը հաստատ պրոբլեմ չի, քանի որ  ինչպես հասկացանք Սամվել Ալեքսանյանը Կտրիճ Ներսեսյանի հետ լավ էլ մոտիկ ա, կարողանում ա եկեղեցու դռները բացի-փակի, երբ ուզում ա:

Լուսանկարն ու գրառումը  դերասան Հայկ Մարությանի /Կարգին Հայկո/ ֆեյսբուքյան էջից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին