Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ ինչո՞ւ Տիգրան Ավինյանն այսօր չի մասնակցում քարոզարշավին.
«Մի փոքր առողջական խնդիրներ ունի, մնացել է տանը, որպեսզի ապաքինվի: Այս քսան և ավելի օրերի ընթացքում, քայլելով, շփվելով տարբեր եղանակային պայմաններում, մի փոքր խնդիրներ կան, բայց վստահ եմ, որ ժամը 22:00-ին իր ողջ ներուժով ներկա կլինի հեռուստաբանավեճին»,- նշել է նա:


