Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինձ մտահոգում է փորձառության վերաբերյալ որևէ դրույթի չամրագրումը. օտար լեզվի իմացությունը մի սարքեք կոսմիկական, աստվածաշնչյան բացառիկ առաքելություն: Այս նախագծով մարդը կարող է 25 տարի թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և տեղափոխվել ՄԻԵԴ՝ չունենալով որևէ փորձառություն»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ ներկայացուցչից շատ բան է կախված:
Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերի ականատես եղել ենք. «Պամպերսի առաքիչը կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել: Օտար լեզվի իմացությունը պայման չէ, որ իրենց տան թախտից ուղիղ անցում կատարեն ՄԻԵԴ»: