▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, դաժանորեն ծեծել». Կարապետ Պողոսյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտակարգ դեպք Գյումրիում Քիչ առաջ պարեկները կանգնեցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն...

Ըստ ինձ դիմած քաղաքացիների՝ պարեկները չեն համաձայնել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...

Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ՝ նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ...

Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ՝ բնականաբար թուրքեր անվանելով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին