▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Ծառուկյանը համաշխարհային անցուդարձից տեղյակ չէ». Արսեն Թորոսյան

«Իմ կանխատեսումներով՝ մենք գնում ենք համաճարակի անկման»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի վերաբերյալ տիրող իրավիճակին:

Նախարարը եթերի ընթացքում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին, թե դեղատներում անհրաժեշտ պարագաների պակասուրդ կա, և իշխանությունը պատշաճ աշխատանքներ չի արել մի ամիս առաջ:

«Պարոն Գագիկ Ծառուկյանը մի քիչ համաշխարհային անցուդարձից այդքան տեղյակ չէ, որովհետև հիմա ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտ կա ու ձեռք բերել պարզապես հնարավոր չէ, ես ամեն օր դրա մասին կրկնում եմ: Մենք ունենք բավարար քանակով դիմակներ՝ բժշկական հաստատություններում ըստ ցուցումների օգտագործելու համար: Պետք չէ շարունակել սերմանել անիմաստ և անհարկի խուճապը հատկապես քաղաքական գործիչների կողմից, որոնք պետք է հանգստության կոչեր անեն՝ անկախ ընդդիմություն կամ իշխանություն լինելուց»,-ասել է Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ Բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում․ Գագիկ Ծառուկյանի խոսքն ու Նաիրա Զոհրաբյանի արձագանքը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին