▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Կոստանյանը լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա. Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի մասնագիտական կարողությունները.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես իրեն համարում եմ ՀՀ-ի ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը:  Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կոստանյանը քնեցրել է Մարտի 1-ի գործը, սայլը տեղից չի շարժվել, Սիմոնյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է նաև, որ Մարտի 1-ի գործը քաղաքական լուծման և քաղաքական կամքի գործ է եղել մշտապես: Պարոն Կոստանյանը լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին