▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Երեկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը ու հպարտ հարցազրույց տվել, որ շունն իրենն էր ու կատաղած էր։ Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։


Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը արդեն գործում է, ուժի մեջ է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում։

Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ եւս կենդանի տանջել ու սպանել։ Չի լինելու։ Չենք թողնելու։

Մեկ էլ մի բան. պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, ինչ-որ մի կառույցի հանձնարարեք Ձեր ենթակաների համար լիկբեզ անեն, որ իմանան իրենց ոլորտին առնչվող ո՞ր օրենքը երբ է մտել ուժի մեջ։

Հ.Գ. Շանը դաժանաբար գնդակահարածի օգնական տիկինը լալահառաչ մի տեքստ է գրել, որ իր շեֆը սրբությամբ պահում եւ պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի։ Փաստորեն՝ պահպանում է գնդակահարելով։ Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաեւ մայր»։

 

Հավելենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:

Կատարվում է հետաքննություն:

Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին