▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ. Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողը դիմել է Փաշինյանին

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Շարունակություն.

Պարոն վարչապետ.

Իսկ այժմ Ձեզ կպատմեմ երկրորդ կրակոցի մասին: Ինչպես և առաջինի դեպքում, այս կրակոցից հետո էլ, Պ.Հայրիկյանի հագուստի վրա անցքեր չկային.

 

 

 

 

 

 

 

Դատախազ Ամիրզադյանը, մեղադրական ճառի ժամանակ ասաց, իբր կրակողն ու Հայրիկյանը իրար քաշքշել են, այդ ընթացքում մարդասպանը կրակել է, և գնդակը անցել է կոճակների արանքով:

Իմ այն հարցին, «Ի՞նչ է, ջերմաչափ էր դնում թևի տակ», դատախազը չպատասխանեց, իսկ դատավորը նկատողություն հայտարարեց, դատախազին ընդհատելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Ուշագրավն այն է, որ դատաձգաբանական փորձագետը, գործի մեջ նշել էր, որ կրակոցը կատարվել էր 2,5 – 3 մ հեռավորությունից: Ակնհայտ է, որ այդպիսի հեռավորության վրա գտնվող մարդիկ չէին կարող իրար քաշքշել.

Բայց առավել զարմանալին այն է, որ Պ.Հայրիկյանը և իբր կրակող Խ.Պողոսյանը, դատարանում դեպքը նկարագրեցին իրարից տարբեր կերպ: Նույնիսկ սկեցին իրար վրա գոռգոռալ, թե այսպես չի եղել, այլ

կերպ է եղել.

 

 

 

 

 

 

 

 

Բայց սա էլ վերջը չէ: Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ Պ.Հայրիկյանը և Խ.Պողոսյանը, դեպքը նկարագրեցին բակի տարբեր հատվածներում:

Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ: Բայց հավատացեք, որ դատավարությունը այդպես է իրականացվել:

 

 

 

 

 

 

 

Կարող եմ Ձեզ տրամադրել դատավարության ամբողջ տեսագրությունը, կամ այդ հատվածը: Եվ այսքանից հետո ես դեռ բանտում եմ:

Որոշում կայացրեք, պարոն վարչապետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին