▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր դոլարի գույք. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

««Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ճնշումների մասին:

Եթե պարոն Խաչատրյանն իսկապես բախվել է պետական մարմինների ապօրինի վարքագծին, ապա դրա մասին բարձրաձայնումը պետք է լինի ամբողջական՝ ոչ ընտրողաբար և ոչ ըստ նպատակահարմարության։ Մասնավորապես, պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարի գույք և ստացե՞լ է արդյոք այն, ինչի դիմաց իրենից պահանջել են այդ գույքը։ Եթե սրա մասին չխոսվի, կստացվի որ հանրայնացվում է միայն այն, ինչի շուրջ չի ստացվել իշխանությունների հետ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերել։

Երբ Խաչատրյանը կխոսի նաև այս մասին, որպես հանրային գործիչ պատրաստ կլինեմ միանալ ապօրինությունների նկատմամբ իր բողոքի ձայնին, քանի որ ճնշումների առկայությունն այս փուլում շատ հավանական եմ համարում»։

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանը, ևս անդրադարձել է այս թեմային՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Հետաքրքիր է... Վերջերս քաղաքապետը երկար դադարից հետո խոսեց քաղաքացիների հետ լայվի միջոցով, որի մեծ մասն անց էր կացվում աղբահանության հիմնարկի նոր շենքի բակից: Լայվի ժամանակ, մեծ հպարտությամբ շեշտեց, որ այն արդեն պատրաստ է: Վստահ եմ` մեր քաղաքացիները կհիշեն և՛ այդ շենքի պատմությունը, և՛ Տերյան 5-ի հարկայնությունը, և՛ կամազները, և՛ մնացյալը:

Այսօր Գուրգեն Խաչատրյանը խոսում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց վրա ճնշումներ գործադրելու մասին: Բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կարող է լինել Հայկ Մարությանը:

Պրն․ Գուրգեն Խաչատրյանը պետք է խոսի և անուններ տա»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին