▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք Աստծո, շարժվող ոչ մի բանի վրա չեմ կրակել. Նիկոլ Փաշինյան

 

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի ներկայացրած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու» նախագծերի փաթեթին:

«Ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն առաջին օրակարգում են: Այդ բացառիկ հարստության մեծ մասը գտնվում է ոչնչացման եզրին, մենք պետք է կարողանք մեր վերաբերմունքը փոխել»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք հայտնեց, որ պետք է հանդես գալ որսը ժամանակավոր արգելելու նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իրականում կենդանու վերաբերմունքի մասին չի միայն այստեղ քննարկվում. կենդանու նկատմամբ մարդու վերաբերմունքից կարելի է հետևություններ անել, թե մարդն ինչպես է վերաբերվում մարդուն: Ես խորապես համոզված եմ, որ այս պրոբլեմը շատ խորքային է, այստեղ խոսքը գնում է այն մասին, թե մարդու մտածողության մեջ ինչ է թաքնված, թե ինչպես է մարդը ոչ միայն կենդանուն, այլև որևէ էակին վերաբերվում: Օրինական որսը դատապարտելի չեմ համարում, նույնսիկ շատ երկրներում դա ընդունված է հենց բնապահպանական նպատակներով»:

Կարդացեք նաև՝ Նախկին օլիգարխները, կարծես, չափի զգացումը կորցրել են, իրանց թվում է, թե կատակ ենք անում. Նիկոլ Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին