▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ դարձավ, որ խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ. Ղազինյան

«Մեկ Հայաստաան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Այն, որ այս գումարման ԱԺ-ը քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։

Բայց որ տղամարդկային հարթության վրա վեճերի և հարաբերություններ պարզելու մեջ էլ են անտաղանդ, և ունակ են կնոջ նման մեջքից «չանչել», այդ դա իրոք նորություն էր։

Գնալով համոզվում եմ, որ այս խորհրդարանն ու նրա ընտրած կառավարությունը իրենց մեջ խտացված կրում ու արտացոլում են մեր ժողովրդի բոլոր թերությունները, հիվանդություններն ու դեֆեկտները։

Հ.Գ. Սասունը կյանքում Մանվել չի կարող դառնալ: Չհամեմատեք . . .»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Սասուն Միքայելյանը, ինչից հետո վիճաբանություն, ապա նաեւ ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջև։

Հավելենք նաև, որ ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանը, ամբիոնից շարունակելով իր ելույթը, հայտարարեց.

«էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, մեջքից խփո՞ւմ եք, արա»։

Կատարվածի տեսագրություն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։ Իսկ ևս մեկ, ավելի թեթև հարված Մարուքյանը ստանում է մինչև այդ։ Նրան համընդհանուր քաշքշոցի ապտակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին