▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

«Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում, այսքան հայհոյանք դեռ չէի կարդացել». Սամվել Մարտիրոսյան

«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին ու գողոնը

Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. Արմեն Սարգսյան

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որից շահելու են հարյուր հազարավոր վարորդները. Բաբկեն Թունյան

Սպառողներին խաբելու նպատակով թռչնամսի մեջ ջուր էր ներարկել ու բռնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բաքվի «սեւ ցուցակում» հայտնված ֆրանսիացի պատգամավորներին

Ժողովրդավարությունը մեզ հարազատ երևույթ է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

Սա բարոյականությունից զուրկ նախագիծ ա...Դուրդ չեկա՞վ․․․ Կռիվ ԱԺ-ում

Հարյուր հազարավոր դոլարների կաշառք՝ պաշտոնատար անձանց. գլխավոր դատախազությունն անդրադարձել է. . .

Չնախատեսված վայրերում կայանած մեքենաների վարորդները տուգանվում են. քաղաքապետարանի տեսանյութը

48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ-ի հորդորը

Պարզաբանում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ:
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:
 
 Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:
 
Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով  գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել  վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:
Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝
 
1. Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ:
 
Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:
 
Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ  առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ  եկել էր եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչությունը:
 
Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի, դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք ատյանների կողմից ստացել իրավական գնահատական:
 
2. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել  2008թ. դրությամբ գործած ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝ այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված որոշումը:
 
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին:
 
Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
 
3. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական դատարանից Սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի բարձրացրել:
 
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը:
 
Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ  Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն, առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում:
 
Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին