▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարզվել է՝ ինչպես է ադրբեջանական զրահատեխնիկան հարավի անտառներով մտել Շուշի». Արտակ Համբարձումյան

Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուշիի անկման թեմայում իմ համար ամենամեծ հարցերից մեկն էն էր, թե ոնց են ադրբեջանցիները կարողացել հարավի անտառներով ու ձորերով անարգել ռազմատեխնիկա ու մեքենաներ մոտեցնել քաղաքի մատույցներ։ Պարզվեց՝ էս հարցի պատասխանը ցանկացած ղարաբաղցի շատ հեշտ կարա տա։

Բոլորը գիտեն, որ տարիներ շարունակ հայտնի նախկին պաշտոնյաի ու որոշ բնակիչների կողմից Հադրութ-Շուշի հատվածի անտառում ծառահատումներ են իրականացվել։ Էդ փայտը տեղափոխող բեռնատարների համար էլ ճանապարհ ա ձևավորվել, որն էլ ադրբեջանցիներն օգտագործել են Շուշիի գրավման համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին