Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Դատարան էին բերվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը: Նշված անձանց նկատմամբ հարուցվել է քր. գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի՝ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով: Կայքի փոխանցմամբ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Դատավորը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, որից հետո Վ. Համբարձումյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկաների բանտ), իսկ Ս. Աբրահամյանը՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Վերջիններս կասկածվում են այս տարվա օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում 16 տարին չլրացած, Սևան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Նելի Ղ.-ի նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է, որ 13-ամյա աղջիկը 2-ամսական հղի է: Վ. Համբարձումյանը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ, և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը: Տեղի ունեցած դեպքը բացահայտվել է Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների կողմից:
Պարզվել է, որ 13-ամյա աղջիկը 2-ամսական հղի է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet