Ոստիկաններին հաջողվել է պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող Թամարա Յայլոյանի բնակարանի ապակիների կոտրվելու պատճառը: Ըստ ոստիկանների, կատարվածը տվյալ տարածքում շուն վնասազերծող որսորդի անզգուշության հետևանք է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9-ի սահմաններում, կոտրվել էին փաստաբան Թամարա Յայլոյանի տան ապակիները: Կատարվածի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության «Կումայրիի» բաժին:
Հավելենք նաև, որ Թամարա Յայլոյանը դեպքն ի սկզբանե որակում էր պատահականություն և ոչ թե դիտավորություն՝ բացառելով, որ այն կարող է իր մասնագիտական գործունեության հետ առնչություն ունենալ:
Մանրամասները՝ ՑԱՅԳ ՀԸ տեսանյութում
Ոստիկաններին հաջողվել է պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում գործունեություն ծավալող Թամարա Յայլոյանի բնակարանի ապակիների կոտրվելու պատճառը: Ըստ ոստիկանների, կատարվածը տվյալ տարածքում շուն վնասազերծող որսորդի անզգուշության հետևանք է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9-ի սահմաններում, կոտրվել էին փաստաբան Թամարա Յայլոյանի տան ապակիները: Կատարվածի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության "Կումայրիի" բաժին: