▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարզվում է՝ 10 տարի առաջ Սուրեն Պետրոսյանը ՀՀԿ գերակտիվ կադր էր». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում ա՝ անհաշտ ընդդիմադիր Սուրեն Պետրոսյանը, ով բացառում է նախկինների ներկայությունն ու դեմ է պարլամենտական ընդդիմության վերարտադրվելուն, տասը տարի առաջ ՀՀԿ երիտասարդական թևի գերակտիվ կադր էր։
Ինչն իր կենսագրությունից ակտիվ թաքցնում է (առնվազն Վիքիպեդիայի հոդվածում, որն ինքն է գրել տվել, քանի որ ուրիշ ոչ մեկին նա հետաքրքիր չէր)։
Հիմա Սուրեն, նախկինը ո՞վ ա։ Տասը տարի առաջ, որ ՀՀԿ շնորհիվ, և միգուցե հաշվին, Եվրոպաներով տարբեր սեմինարներին մասնակցում էիր, ամեն ինչ օկ էր։
Բա հիմա գևորգպապոյանի հայացքները հագել ես ու դեմ ես ՀՀԿ-ին ու «Պատիվ ունեմ»-ի վերարտադրմանը։
Բա սազե՞ց։
Այսօրվանից հետո ամենախիստ քննադատության եմ արժանացնելու յուրաքանչյուր ընդդիմադիր հոսանքին, որտեղ նա հայտվելու է։
Ավելին, ինձ համար հարցեր կառաջացնեն ընդդիմադիրները, ովքեր փորձելու են պաշտպանել այս պապոյան-մարուքյանի ասածները ու արածները։
Հ.Գ. Հոգնել եմ էս նախկինացավով տառապող նախկիններից։
Եվ վերջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին