▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է` մայր-Ռուսաստանը միայն մեր ցավով չի տապակվում

Ես օրինակ կարծում եմ, որ վերջին ադրբեջանական ներքին խռովությունների հետեւում նույնպես ինքն է կանգնած: 
Ինչու: Շատ պարզ: Մայր-Ռուսաստանին սարսափեցնում է հեռանկարը, որ Ադրբեջանը դառնալու է տրանզիտ ուղի`տասնչորս թվին ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանից դուրս բերելու համար: 
Իսկ Աֆղանստանից զորքերը ՆԱՏՕ-ն պետք է դուրս բերեր ավելի վաղ: Ձգում է: Պատճառն Իրանն է: Զորքերը նա դուրս կբերի ու կտեղակայի հենց Ադրբեջանում: Վասն Իրան: Դրա համար էլ Ադրբեջանն անչափ մեծ սիրով հրաժարվեց Գաբալայից: Ինչն էլ հունից հանում է մեր մորը` Ռուսաստանին: 
Մի խոսքով: Պարույրն էլ գիտենք ` ինչ ասաց. ասաց, որ իրեն կրակեցին իմպերիալիստները: Ռուսաստանից էդ ո~նց է զզվում:
Չէ, ամենակարեւորն եմ ասում: Նոր տեսա, որ Ուկրաինայում է մեր «մածը»` Ռոսիան, ֆուրոր է անում: Ուկրաինայի ռադայում ընդդիմությունը ամբիոնը գրավել /էն Արշակ Սադոյանն ուր է` ձենը չի գալիս/` թույլ չի տալիս խորհրդարանի նիստ անցկացվի:
Ու թե յուր «շտուրմը» կարենա եւս երեսուն օր ձգել, Ուկրաինայում խորհրդարանական նոր ընտրություններ կլինեն /պահո~. ինչ նման էր մեր սցենարին/: Յանուկովիչն էլ մեկ էլ տեսար Սահակաշվիու նման... թքեց /ներցեք արտահայտությանս/, եւ ընտրություններում ընդդիմությունը հաղթեց:
Ինչու. շատ պարզ. էս Ուկարաինան ու յուր Յանուկովիչը նույնպես մերժում են «մածին»` Եվրասիական միության ու Մաքսային միության հարցում:
Էն ո~նց եմ սիրում ես Կրշչատիկը....

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին