ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին` ի՞նչ կասեք Ալիևի վերջին հարցազրույցի և Նիկոլի արձագանքի մասին, Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Ակնհայտ էր, որ Ալիևի հարցազրույցն ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիևը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։ Պաշտոնական Մոսկվան գուցե հրապարակավ ընդունի այդ խաղը, բայց դժվար թե լուրջ մարդիկ այնտեղ չհասկանան, որ Էրդողան-Ալիև զույգն իրականում «երկդիմի Յանուս» է։ Կասկած չունեմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса». Հայաստանի մասով ալիևյան հանդուգն խոսույթը նրա գլոբալ ռևերանսների լոկալ շարունակությունն էր՝ Հայաստան-Ռուսաստան գլորվող հարաբերությունների ֆոնին՝ «չխառնվես, թող ես դրա հարցերը լուծեմ» տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է Նիկոլի արձագանքին, ապա այն ամբողջությամբ անհամարժեք էր, անլիարժեք և վտանգավոր՝ Փաշինյանի որդեգրած և իրականացվող գծի շրջանակներում։ Պասերով խաղը նրանց մեջ շարունակվում է։ Եթե առաջին խաղակեսում գնդակի դերում Արցախն էր, ապա հիմա Հայաստանն է»: Ամբողջական ՝ տեսանյութում։ |
«Պասերով խաղը շարունակվում է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet