▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Пашинян лично поощряет․ Հյուսիսային պողոտայում կռիվ անող ՌԴ քաղաքացի

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում արձանագրվել է միջադեպ Հյուսիսային պողոտայում, երբ երկու ներգաղթյալ ոչ սթափ վիճակում հրմշտում են իրար, որից հետո նրանից մեկն ընկնում է և գլխով հարվածում գետնին։ Նրանք նաև կոտրել էին շշերից մեկը, որոնց վրա նվագում էին։

Տեսանյութում արձանագրված միջադեպի հարցով Պանորամա.am-ը դիմել է ՆԳՆ Ոստիկանություն։

Գերատեսչության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումից հայտնել են.

«Մարտի 10-ին ժամը 04.53-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում ՌԴ քաղաքացին հրել և գետնին է գցել մեկ այլ ՌԴ քաղաքացու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված արարքը կատարողի ինքնությունը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին