▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Փաշինյանը  ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Լրատվամիջոցները գրում են, որ Փաշինյանը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով  անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները  սահմանափակել էին  մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար:

Փաշինյանի այցի ընթացքում նաև  մեծ թվով ոստիկանական ուժեր էին բերվել «Եռաբլուր»-ի  տարածք, որոնց համակարգում էր Երեւանի փոխոստիկանապետը:

Փաշինյանին մեծ հեռավորությունից մոտենալ չեն թույլատրել նաև լրագրողներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին