▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի' արեք» կոչը

 

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվա իր ֆեյսբուքյան գրառմանը, որը վերաբերում էր որոշ հեռուստաընկերությունների՝ «հակապետական քարոզչություն» վարելուն.

 

 

 

 

 

 

 

 

«Կարծում եմ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմափանակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետն ընդգծել է, որ չի ցանկանում կոնկրետ հասցեագրել իր ասածները.

«Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում»,- ասել է վարչապետը։

 

Կարդացեք նաև՝ Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին