▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը գովել է ընդդիմությանը․․․Իմ վրա տարբեր բաներ էին շպրտում, այժմ սկսել ենք լսել միմյանց

Ձևավորվել է համապատասխան հարթակ՝ ընդդիմության հետ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան քննարկելու համար։ Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանում փոփոխություններ են տեղի ունեցել։ 

Փաշինյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո խորհրդարանում կտրուկ բևեռացում է եղել, հռետորաբանությունը կոշտ է եղել ոչ միայն ընդդիմության, այլև իշխանությունների կողմից։ 

«Բայց հիմա էմոցիաները թուլացել են, և այժմ քննարկումների մթնոլորտ է ստեղծվել»,- եզրափակել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին