▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին պահպանել իրենց ազատությունն ու իրավունքները

Արդեն հայտնել ենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շրջեց քաղաքի հրապարակում տեղադրված տաղավարների մոտով, ծանոթացավ տեղի բնակիչների ձեռքի աշխատանքներին և բերք ու բարիքին:

 

 

 

 

 

 

«Սիրելի էջմիածնեցիներ, ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Այսօր Հայաստանում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել, բայց կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը հոնք կա», որովհետև էջմիածնեցին ազատ է, հաղթական է, հպարտ է ու հզոր»,- իր ելույթում ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ էջմիածնեցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը:
«Որպես Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում նախկին լրագրող, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր, ուզում եմ բոլոր էջմիածնեցիներից ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք: Բայց, ի վերջո, մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ազատություն և դեպի օրինականություն»,- նշեց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ տեղի բնակիչները կպաշտպանեն իրենց այս ազատությունն ու իրավունքները և այլևս թույլ չեն տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև ընդհանրապես Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե իրենք ինչպես պետք է ապրեն: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրինականություն և ազատություն, այսօր Հայաստանի քաղաքացին իրեն զգում է հաղթանակած: Ցավոք, Հայաստանում դեռ կան ուժեր, կան քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»,- ընդգծեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին