Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրերս առաջադրված մեղադրանքին ու դրա վերաբերյալ արձագանքներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի՝ ԱԺ-ում հնչեցրած այն հայտարարությանը, որ ինքը որևէ լումա չի գողանում պետական բյուջեից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հավելենք, որ ԹԻՀԿ-ի կողմից կազմակերպվող՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ-ն տվյալ օրվան նվիրված միջոցառումն իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո:
Դիտեք նաև՝