▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, թե ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը. Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։

Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։

Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։

Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին