▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակն է. Լևոն Զուրաբյան

«Հայկական քաղաքական դաշտում խորը արմատներ թողած մի ցնդաբանություն կա, թե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացվում է Տեր-Պետրոսյանի պլանը»,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ դեպքերը ցույց են տալիս, որ Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել:

«Փաշինյանն իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող: Այդ հողը նրանից և Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով: Քանի որ Փաշինյանն իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրաց՝ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին