▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը շատ բաներ է մոռացության տալիս՝ նրան ձեռնտու են իրեն հնազանդ օլիգարխները

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հաշվում է ժողովրդի ամանորյա գնումներից իրենց միլիոնավոր դոլարների շահույթը

Նախկինում օլիգարխ, այժմ Նիկոլ Փաշինյանի կողմից օրինակելի հարկատու համարվող Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինեն Ինսթագրամի իր էջում ամանորի իր գնումների մասին տեսանյութ և իր կողմից զարդարվող 5 մետրանոց տոնածառի լուսանկար է հրապարակել։

Ս․ Ալեքսանյանի կինը մտքով հաշվում է, թե ժողովրդի ամանորի գնումներից ինչքան է հարստանալու իրենց գերհարուստ ընտանիքը։

Ամանորով ուրախացող Հայաստանի օլիգարխներին, նրանց ընտանիքներին չի հուզում, որ հայ զինծառայողի դիակը օրեր շարունակ Հայաստանի տարածքում վայրի գազանիների կողմից հոշոտվում է, իշխանությունը չի կարողանում կամ՝ չի ցանկանում սահմանապահի մարմինը դուրս բերել Հայաստանի տարածքից, որը արդեն չեզոք գոտի է դարձել։

Օլիգարխներին չի հուզում, որ Բաքվում հայ գերիներին տարիներով խոշտանգում են, ոչինչ չի արվում նրանց վերադարձի համար։

Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են իրեն հնազանդ օլիգարխները, այդ պատճառով նա շատ բաներ է մոռացության տալիս։

2016-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին տված, Սամվել Ալեքսանյանի դեմ սկանդալային հարցազրույցից հետո Մոսկվայում սպանվեց Ս․ Ալեքսանյանի ընկերության նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խիստ հայտարարությամբ հանդես եկավ Ձկնկուլի սպանության վերաբերյալ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին