«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ չի խոսել եւ, կարծես թե, նրա մասնակցությունը հարսանեկան արարողությանը ձեւական է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բոլոր ներկա ՔՊ-ականների համար զարմանալի է եղել, որ Տրդատ Սարգսյանը կարող էր իրեն այդպիսի ճոխ հարսանեկան արարողություն թույլ տալ: Ներկաները միաբերան ընդգծել են, որ հարսանեկան արարողությունն իսկապես շքեղ եւ ճոխ է եղել:
Ընդգծենք նաեւ, որ Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողության հյուրերը երկար չեն մնացել, եւ դրա պատճառներից մեկն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանն է անտրամադիր եղել:
Ներկաների մի հատվածն ասում է, թե սահմանային լարված իրավիճակն է նրա տրամադրության անկման պատճառը եղել. հենց այդ օրն են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իմացել, որ իրենք պետք է ինքնակամ հրաժարական տան եւ հեռանան մեկը փոխվարչապետի, մյուսը՝ նախարարի պաշտոնից: Դումանյանը հարսանեկան արարողությանը ներկա է եղել դստեր հետ: Եթե ամփոփելու լինենք, ապա կարող ենք ընդգծել, որ հարսանեկան արարողությանը ներկա բոլոր պաշտոնյա հյուրերն անտրամադիր են եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում