Հայաստանի քաղաքական էլիտան այս րոպեներին քեֆ-ուրախության մեջ է:
MediaHub-ն է գրում, նշելով, որ «Դվին» մյուզիք հոլում սկանդալային ճանաչում ունեցող ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանիքն է, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը:
Հարսանիքից լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, որից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս ներկա է հարսանեկան խնջույքին:
Հիշեցնենք, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նա պաշտոնից հեռացավ 2019 թվականի աշնանը. Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Փոգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով ընկել էր կոմայի մեջ և երեք տարի անց, այսօր էլ դեռ կոմայի մեջ է: