Փաշինյանը Ղազախստանի նախագահ Տոկաևին անվանել է Տոկաևիչ:

Հիշեցնենք, որ այս առիթով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ ականատես եղանք Նիկոլի և ՀԱՊԿ ղեկավարների «խոսակցությանը»։ Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով։ Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը։ Կամ եթե ռուսերեն չգիտես, հայերեն խոսիր թող թարգմանեն»։
Հավելենք նաև, որ երեկ համացանցում տարածվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հատված, որտեղ Ղազախստանի նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին դիմում է Նիկոլայ Վովաևիչ:


