▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Արսենյանի հանցագործ որդուն. Mediaport

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որը վերջին շրջանում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ, երեկ եղել է Հ1-ում, օրերս էլ հայտարարել է, թե ինքը պատրաստ է աջակցել Փաշինյանին։

Mediaport-ն է գրում ու նշում, որ հաջողվել է պարզել, որ աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը Արսենյանին խոստացել է բանտից ազատել նրա որդուն, որին հայրը կոչել է իր պատվին՝ Գուրգեն Արսենյան, ու թեև կրտսեր Արսենյանը 21 տարեկան է, բայց մի քանի անգամ հասցրել է դատապարտվել՝ տարբեր հանցագործությունների համար։

Վերջին մեղադրանքը նրան առաջադրվել է 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ տան աշխատողից բռնություն գործադրելու սպառնալիքով 20.000 դրամ պահանջելու և ստանալու համար։

Նշվում է, որ Արսենյանի որդին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, առհասարակ տառապում է թմրամոլությամբ։

Ավելի վաղ Արսենյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կատարած խուլիգանության համար։

Իսկ նախքան այդ էլ Արսենյանի որդին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական օրինախախտումների համար դատապարտվել էր 7 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական պատիժ էր կիրառվել, և սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին