▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի աջակիցները պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ մյուսների վրա քրգործ են հարուցում․ Սամսոնյանը՝ իմքայլական պատգամավորին

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում դիմելով իմքայլակաան պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց․

«Մենք գիտենք, որ ներքաղաքական գործընթացներ կան և դրանց շրջանակներում հավաքներ են իրականացնում ոչ միայն այն մարդիկ, ովքեր դժգոհ են ստորագրված կապիտուլյացիայի թղթից, այլ նաև, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աջակիցները»,- նշեց Սամսոնյանը և ավելացրեց․ 

«Այն մարդիկ, ովքեր դժգոհ են, նրանց վրա քրեական գործեր են հարուցվում ռազմական դրության կանոնները խախտելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ովքեր խախտել են կանոնները և հավաքվել են Հանրապետության հրապարակում, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- շեշտեց Սամսոնյանը, ապա դիմելով Արեն Մկրտչյանին՝ հետաքրքրվեց․

«Դուք՝ որպես պատգամավոր, հետամուտ եղե՞լ եք, որ օրենքը հավասար լինի բոլորի համար»։

Ի պատասխան հարցդրմանը՝ Իմքայլական պատգամավորը Սամսոնյանին պատասխանեց, թե վստահ է նրանում, որ երկրում օրենքը հավասար է բոլորի համար, իսկ ոստիկանության գործողությունների մասով Սամսոնյանը պետք է հարցում ուղարկի ՀՀ ոստիկանություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին