«Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ «Հրապարակ»-ն է գրում, նշելով, որ վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։ Պայմանագիրը կնքվել է սեպտմեբերի 1-ին, շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, մեկնարկում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 100 աշխատանքային օր հետո։ Նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն»։ |
Փաշինյանի աշխատակազմի շենքը թանկարժեք վերանորոգում են անում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet