Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. |
«2 տարի առաջ՝ 2020թ․ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց՝ նրանց կոչ անելով զենք վերցնել և մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն այդ կոչին արձագանքեց նրա դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանը, ով հետևյալ կոչով դիմեց իր հայրենիցներին․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջևան» կամավորական ջոկատ: Հայրենիքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»: Այդ ջոկատը մի քանի օր Տավուշի մարզում վարժանքների մասնակցելուց հետո Արցախ չմեկնեց, նաև չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Այդ կապակցությամբ տեղեկատվական հարցում եմ ուղարկել 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյյանին, որի պատասխանում նշված է․ ««Իջևան» կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ 2020թ. հոկտեմբերի 22-ին սահմանների պաշտպանության համար կոչով դիմել եմ բնակչությանը: Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել և անցել է նախապատրաստական վարժանքներ X զորամասում: Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից: Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։ |