Երեկ գիշերը «ԱրմԼուր»-ը հայտնել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել: Լրատվականը հայտնել էր, որ իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողական գործողություններ են կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել։ Քիչ առաջ լրատվականին հայտնի է դարձել, որ երեկ Ռուբինյանց 2 հասցեի շենքից ձերբակալել են մի տղամարդու, որը, ըստ վարկածի, Նիկոլ Փաշինյանի վրա շենքից բան է նետել։ Հարազատները իրավապահներին ասել են, որ նա նկատել է Փաշինյանի մեքենան ու բան է նետել։ Վերջինիս գիշերը ձերբակալել են, ու նա այս պահին բաժնում է։ |
Փաշինյանի վրա Ռուբինյանց 2 շենքից առարկա նետած տղամարդուն ձերբակալել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet